logo
Главная » 2019 » Август » 22 » Լեհաստանի Օսուվ քաղաքում հուշատախտակ տեղադրվել` ի հիշատակ հայազգի զիվորների
12:57
Լեհաստանի Օսուվ քաղաքում հուշատախտակ տեղադրվել` ի հիշատակ հայազգի զիվորների

Օգոստոսի 14-ին Լեհաստանի մայրաքաղաք Վարշավային մերձ Օսուվ քաղաքում Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի մասնակցությամբ տեղի ունեցավ հուշատախտակի հանդիսավոր բացում, որը զետեղվեց ի հիշատակ հայազգի զիվորների և սպաների սխրանքի՝ նահատակված 1920 թ․ լեհական աշխարհազորի կազմում։

Ճակատամարտը տեղի է ունեցել նույն այդ վայրում ի պաշտպանություն Լեհաստանի և Վարշավայի բոլշևիկյան հարձակումներից։

Ըստ Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի հաղորդման, միջոցառումները կատարվեցին Լեհաստանի պաշտպանության նախարարի բարձր հովանու ներքո և մասնակցությամբ։

Աղբյուր: UA-Report.info

 

Категория: Новости | Просмотров: 267 |