logo
Главная » 2018 » Сентябрь » 8 » Կիեւում քննարկվել են Ուկրաինայի հայերի նոր նախաձեռնությունները
10:30
Կիեւում քննարկվել են Ուկրաինայի հայերի նոր նախաձեռնությունները

Ուկրաինայի հայերի միությունը հայրենակիցների հետ համագործակցությունը ընդլայնելու համար նոր ձեւաչափ է կիրառում:

Սեպտեմբերի 4-ին Կիեւում տեղի ունեցավ Ուկրաինայի հայերի միության պատմամշակութային ժառանգության կոմիտեի եւ «Ուկրաինայի հայերը» քաղաքացիական պլատֆորմի համատեղ նիստը: 

Պատմամշակութային ժառանգության կոմիտեի ղեկավար Դավիթ Դավթյանը ներկայացրեց առաջիկա ծրագրերը: Քննարկվեցին «Ուկրաինայի հայերը» քաղաքացիական պլատֆորմի ակտիվիստների մասնակցությունը նախատեսված միջոցառումներին:

Ինչպես հաղորդում է AnalitikaUA.net կայքը, Ուկրաինայի հայերի միության եւ «Ուկրաինայի հայերը» քաղաքացիական պլատֆորմի համատեղ միջոցառումները, որոնց մասնակցում են հայկական սփյուռքի հայտնի ներկայացուցիչներ, պարբերաբար անցկացվում են 2015 թվականից:

Ըստ Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի՝ «Ուկրաինայի հայերը» քաղաքացիական պլատֆորմը մեծ ներուժ ունի: «Որքան հաճախ են տեղի ունենում նման հանդիպումները հարթակի շրջանակներում, այնքան ավելի զորեղ է դառնում ուկրաինահայ համայնքը», - նշել է Վիլեն Շատվորյանը:

«Ուկրաինայի հայերի միության շրջանակներում նոր հասարակական նախաձեռնությունը մասնավորապես` «Ուկրաինայի հայերը» քաղաքացիական պլատֆորմը, տարբեր պատճառներով տարածաշրջանային համայնքներում չներգրավված հայրենակիցների հետ համագործակցությանն ուղղված ձեւաչափ է:

Պլատֆորմի գրեթե բոլոր ակտիվ մասնակիցները հայտնի ստեղծագործող մարդիկ են, եւ պատահական չէ, որ համատեղ հանդիպումներն անցկացվում են հենց Ուկրաինայի հայերի միության (ՈՒՀՄ-ի) պատմամշակութային հանձնաժողովի շրջանակներում: Այս ձեւաչափը ամենամոտն է բոլոր նրանց, ովքեր առօրյա կյանքում ապրում են ստեղծագործական կյանքով» - ասում է հարթակի համակարգող Մարատ Հակոբյանը:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի հայերի միությունը՝ Վիլեն Շատվորյանի գլխավորությամբ, միակ կառույցն է, որ միավորում է Ուկրաինայում գործող բորոր համայնքները և հայկական կազմակերպությունները։

Категория: Новости | Просмотров: 183 |