logo
Главная » 2018 » Сентябрь » 8 » Կիեւում նշել են Ուկրաինայի հնագույն հայկական եկեղեցիներից մեկի տոնը
22:22
Կիեւում նշել են Ուկրաինայի հնագույն հայկական եկեղեցիներից մեկի տոնը

Կիեւում նշվել է Աստվածածնի ծննդյան եկեղեցու տոնը, որը նախկինում գոյություն ուներ Պոդոլում: AnalitikaUA.net-ի տեղեկացնում է, որ երեկ՝ սեպտեմբերի 8-ին տեղի ունեցած միջոցառումը նախաձեռնել էր Ուկրաինայի հայ երիտասարդության միությունը:

Տոնակատարությանը մասնակցել են Ուկրաինայի բազմաթիվ շրջաններից հայկական երիտասարդական կազմակերպությունների, Կիեւի հայ համայնքի եւ «Ուկրաինայի հայերը» քաղաքացիական հարթակի ներկայացուցիչներ:

Ուկրաինայի հայ երիտասարդության միության ներկայացուցիչները, Սրբոց Նահատակաց հայկական մատուռի քահանա Կարապետ Ղարիբյանի հետ այցելել են Պոդոլ, որտեղ հուշաքարի մոտ ծաղիկներ են դրել եւ աղոթք կարդացել:

Ըստ աղբյուրի՝ Ուկրաինայի հայերի միությունը ակտիվորեն աշխատում է ազգային պատմական արժեքների տարածման ուղղությամբ: Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը նշել է, որ յուրաքանչյուր պատմական եւ մշակութային օբյեկտ մեզ համար կարեւոր է. «Մենք հպարտ ենք Ուկրաինայի հայերի հարուստ մշակութային եւ պատմական ժառանգությամբ եւ կանենք հնարավորը` պատմական, ճարտարապետական եւ մշակութային ժառանգությունը պահպանելու եւ տարածելու համար»:

Категория: Новости | Просмотров: 165 |