logo
Главная » 2018 » Июль » 6 » Կիեւում մեկնարկել է ֆուտբոլի վետերանների առաջնությունը, որին մասնակցում է Հայաստանի հավաքականը
12:10
Կիեւում մեկնարկել է ֆուտբոլի վետերանների առաջնությունը, որին մասնակցում է Հայաստանի հավաքականը

Կիևում, Ուկրաինայի հայերի միության աջակցությամբ, հուլիսի 6-7-ը կկայանա «Kyiv Football Cup-2018» հեղինակավոր միջազգային ֆուտբոլային մրցաշարը։ Մրցաշարին մասնակցում է 16 թիմ 7 երկրներից՝ Լեհաստանից, Էստոնիայից, Լիտվայից, Բելառուսից, Հայաստանից և Ուկրաինայից։

Հայաստանի հավաքականը ներկայացնում են «Դինամո Կիև», «Գյումրի», «Արարատ», «Փյունիկ», «Բանանց» և այլ հայտնի ակումբների լեգենդար ֆուտբոլիստները։

Ինչպես տեղեկացնում է AnalitikaUA.net-ը, մրցաշարի առաջին օրը մեր հավաքականը երեք հանդիպում կունենա:

Ինչպես տեղեկացվել է ավելի վաղ, Ուկրաինայի հայերի միությունը հատուկ ուշադրություն է դարձնում Ուկրաինայում սպորտի և սպորտսմենների աջակցությանը: Մարզական տարբեր միջոցառումների ընթացքում տրվում են մրցանակներ Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի կողմից։

 

Категория: Новости | Просмотров: 88 |