logo
Главная » 2018 » Декабрь » 2 » Կիեւում կայացել է Ուկրաինայի հայերի միության հանրագումարային համաժողովը
20:07
Կիեւում կայացել է Ուկրաինայի հայերի միության հանրագումարային համաժողովը

Կիևում դեկտեմբերի 1-ին տեղի է ունեցել Ուկրաինայի հայերի միության 2018 թվականի  հանրագումարային համաժողովը, հաղորդում է AnalitikaUA.net-ը:

Կայքի համաձայն՝ կազմակերպության աշխատանքն ամփոփելու համար, ըստ ավանդույթի, ներկա են գտնվել տարածաշրջանային կազմակերպությունների նախագահներ, հոգևորականներ և Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության դեսպանատան ներկայացուցիչներ, Ուկրաինայի Հայերի միության հանձնաժողովների ղեկավարներ, մարզիկեր, քաղաքագետներ, հասարակական գործիչներ և երկրի տարբեր անկյուններից ժամանած հայկական սփյուռքի այլ ականավոր ներկայացուցիչներ:

Կոնֆերանսի աշխատանքային մասն ընթացել է ներկայումս ամենաարդի խնդիրների քննարկումներով և տարվա արդյունքների ամփոփումով: Սփյուռքի ականավոր ներկայացուցիչներին տրամադրվել են նշանակալի պարգևատրումներ:

ՈւՀՄ-ի ղեկավար Վիլեն Շատվորյանը պարգևատրել է Ուկրաինայի հայերի միության «Սփյուռքի ակտիվ գործիչ» շքանշանով ՈւՀՄ-ի փոխնախագահ Դավիթ Մկրտչյանին, հայկական համայնքի ղեկավար և Օդեսայի պատվավոր քաղաքացի Սամվել Տիգրանյանին, Օդեսայի շրջանում ՀՀ նախկին գլխավոր հյուպատոս Հայկ Ղուլյանին, Սպավյանսկի պատվավոր քաղաքացի և Դոնեցկի շրջանի հայկական սփյուռքի ակտիվիստ Էդուարդ Հարությունյանին, ինչպես նաև քաղաքական վերլուծաբան Մարատ Հակոբյանին:

ՈւՀՄ-ի պատմամշակութային հանձնաժողովի ղեկավար Դավիթ Դավթյանը պարգևատրվել է «Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների» շքանշանով:

Համաձայն Ուկրաինայում Հայերի միության մամուլի ծառայության հաղորդագրության՝ 2019 թվականի պլանների քննարկումների շրջանակներում հայտարարվել էր Ուկաինայում Բժիշկների միության ստեղծման, մեծ հայ կոմպոզիտոր և երաժշտագետ Կոմիտասի 150-ամյակին և   հայտնի բանաստեղծ ու գրող Հովհաննես Թումանյանին նվիրված միջոցառումների, ինչպես նաև կազմակերպության զարգացմանն ուղղված մի շարք այլ նախագծերի մասին:

Կոնֆերանսի աշխատանքային մասից հետո պատվիրակները մասնակցել են հանդիսավոր գալա-ընթրիքի, որի ընթացքում ևս պարգևատրվել են պատվոգրերով սփյուռքի ակտիվ գործիչները՝ ՏՏ մասնագետ Երվանդ Երվանդյանը, քաղաքագետ Օլեգ Սահակյանը և այլոք: Իսկ միջազգային մրցումներում մրցանակակիր մարզիկները ստացել են դրամական պարգևներ Ուկրաինայում Հայերի միության կողմից:

Հյուրերի համար կազմակերպված էր համերգային ծրագիր, որի ընթացքում ելույթ են ունեցել հայկական էստրադայի աստղեր, ինչպիսիք են ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Գոնդրաչյանը (Արմենչիկ), Սարգիս Բալասանյանը (Սուպեր Սաքո), Լիլիթ Հովհաննիսյանը, ինչպես նաև Ջիվան Գասպարյանն ու Հարություն Փամբուկչյանը, որոնք ՈւՀՄ-ի ղեկավար Վիլեն Շատվորյանի կողմից պարգևատրվել են «Սփյուռքի ակտիվ գործիչ» շքանշանով:

Ինչպես հայտնի է, Ուկրաինայի հայերի միությունը՝ Վիլեն Շատվորյանի գլխավորությամբ, միակ կառույցն է, որը միավորում է Ուկրաինայում գործող բոլոր համայնքները և հայկական կազմակերպությունները։

Категория: Новости | Просмотров: 184 |