logo
Главная » 2018 » Март » 23 » Կիեւում հայկական մշակույթի թանգարան Է բացվել
15:23
Կիեւում հայկական մշակույթի թանգարան Է բացվել

Կիեւի Ռերիխի անվան հանրային գրադարանում արդեն մեկ ամիս է, ինչ գործում է հայկական մշակույթի «Նավասարդ» թանգարան-սրահը: Պատմականորեն այնպես է ստացվել, որ գրադարանը երկար ժամանակ համագործակցել է հայ համայնքի հետ, ուստի որոշում է կայացվել բացել հայկական մշակույթին, գրականությանն ու արվեստին նվիրված սրահ։

AnalitikaUA.net–ի փոխանցմամբ՝ Կիեւի հայ համայնքի կանանց կոմիտեի եւ գրադարանի ներկայացուցիչների համատեղ ջանքերով հավաքվել են մեծ թվով գրքեր, նկարներ եւ հայկական մշակութային ժառանգության այլ նմուշներ: Թանգարանի  բացման արարողությունը կայացել է Մայրենի լեզվի միջազգային օրը՝ փետրվարի 21-ին Ռերիխի անվան գրադարանում։

Միջոցառման ընթացքում Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը՝ Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի ղեկավարը, փոքր խաչքար է նվիրել սրահին եւ օրհնել կազմակերպիչներին ու նրանց ձեռնարկումը: 

Նշենք, որ Ուկրաինայի հայերի միությունն ակտիվ աշխատանք է կատարում ազգային պատմական արժեքների տարածման ուղղությամբ: Միության նախագահ Վիլեն Շատվորյանը նշել է, որ գիտությունն ու մշակույթն ավանդաբար գտնվում են կազմակերպության ուշադրության կենտրոնում: «Մեզ համար կարեւոր է յուրաքանչյուր պատմամշակութային օբյեկտ, մենք հպարտանում ենք Ուկրաինայի հայերի հարուստ մշակութային ու պատմական ժառանգությամբ եւ հնարավոր ամեն ինչ կանենք պատմական, ճարտարապետական ու մշակութային ժառանգության պահպանման ու այն հանրայնացնելու համար»:

Категория: Новости | Просмотров: 246 |