logo
Главная » 2017 » Ноябрь » 21 » Կիեւում երկրորդ անգամ կբացվի «Ուկրաինայի հայկական սրբապատկերները» ցուցահանդեսը
14:14
Կիեւում երկրորդ անգամ կբացվի «Ուկրաինայի հայկական սրբապատկերները» ցուցահանդեսը

Կիեւում նոյեմբերի 22-ին՝ պատմամշակութային արժեքների ժողովրդայնացմանն ուղղված միջոցառումներ տեղի կունենան, հայտնում է AnalitikaUA.net-ը։

«Ուկրաինայի հայկական սրբապատկերները» ցուցահանդեսը նորից կբացվի Կիեւում, այս անգամ Վ․Ի․Վերնադսկու անվան Ազգային գրադարանում։ Միջոցառման շրջանակում կկայանա ուկրաիներեն-հայերեն թեմատիկ բառարանի շնորհանդեսն ու հայագիտական հրատարակումների փոխանցումը Վերնադսկու գրադարանի ֆոնդերին։

Հիշեցնենք, որ Ուկրաինայի Վ.Ի.Վերնադսկու անվան ազգային գրադարանը տեղ Է գրավում աշխարհի տասը խոշորագույն գրադարանների շարքում: Ինչպես AnalitikaUA.net-ին ասել Է Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը, «մենք հպարտությամբ ենք ներկայացնում Ուկրաինայի հայերի ժառանգությունը»:

 

Категория: Новости | Просмотров: 52 |