logo
Главная » 2020 » Январь » 13 » Կիեւ-Գալիցիայի բարձրագույն արքեպիսկոպոսը անդրադարձել է հայերի և Սուրբ Սոֆիայի տաճարի սերտ կապերին
21:30
Կիեւ-Գալիցիայի բարձրագույն արքեպիսկոպոսը անդրադարձել է հայերի և Սուրբ Սոֆիայի տաճարի սերտ կապերին

Ուկրաինայի հունա-կաթոլիկ եկեղեցու առաջնորդը հիշեցրեց լրագրողներին Կիևի հայերի և Սուրբ Սոֆիայի տաճարի սերտ կապերի մասին, հայտնում է Aspekty.net-ը:

Կիեւ-Գալիցիայի բարձրագույն արքեպիսկոպոս Սվյատոսլավը նշել է, որ Սուրբ Սոֆիան իր պատերին ունի հիշատակումներ այն մասին, որ տաճարում աղոթում էին այլ եկեղեցիների ներկայացուցիչներ:

«Այսօր տաճարի տարածքներից մեկում դուք կարող եք տեսնել հայկական արձանագրությունները: Չնայած նրան, որ ուղղափառ եկեղեցու համար Հայ եկեղեցին համարվում է առանձին դավանանք, որը չի պատկանում Ուղղափառ համայնքին, բայց ժամանակին, երբ Կիևում գտնվող հայկական սրբավայրը ոչնչացավ, Սուրբ Սոֆիան ընդունեց հայերին, որ նրանք աղոթեն այնտեղ: Այս սրբավայրը կատարում էր հարազատ մոր դեր, որը ոչ մեկի նկատմամբ խտրականություն չէր դրսևորում, ոչ ոքի չէր մերժում, այլ համախմբում էր բոլոր նրանց, ովքեր Աստծուն էին փնտրում», - շեշտեց ՈՒՀԿԵ- ի ղեկավարը:

Կիեւ-Գալիցիայի բարձրագույն արքեպիսկոպոս Սվյատոսլավի համոզմամբ` Կիևի Սուրբ Սոֆիայի տաճարը ուղղափառների և հունակաթոլիկների միասնական «մայր տաճարն» է: ՈՒՀԿԵ- ի ղեկավարը նման կարծիք է նա հայտնել «Главком» կայքի լրագրողներին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ուկրաինայի գլխավոր տաճարը - «Սոֆիա Կիևսկայան» որն այժմ ազգային մշակութային արքելոց է հանդիսանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո՝ իր մշտական ցուցահանդեսը համալրել է հայկական խաչքարով։ Հայաստանից բերված խաչքարը Ուկրաինայի հայերի միության նվերն է աշխարահռչակ մշակութային հավաքածու ունեցող կենտրոնին։

Հիշեցնենք նաեւ, որ հայոոց ցեասպանության հարյուր ամյակից սկսած՝ Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանի նախաձեռնությամբ արդեն երեք տասնյակ խաչքարներ են տեղադրվել Ուկրաինայի գրեթե բոլոր մարզերում։

Առնչվող տեսանյութ: 


 

Категория: Новости | Просмотров: 80 |