logo
Главная » 2018 » Январь » 30 » Կիևում մեկնարկել է «Կինոհանդիպումներ Ռոման Բալայանի հետ» նախագիծը
11:44
Կիևում մեկնարկել է «Կինոհանդիպումներ Ռոման Բալայանի հետ» նախագիծը

Կիևում մեկնարկել է հայտնի կինոռեժիսոր, պրոդյուսեր և կինոսցենարիստ Ռոման Բալայանի ֆիլմերի յուրօրինակ փառատոնը: «Հունվարի 29-ից սկսած յուրաքանչյուր երկուշաբթի հանդիսատեսը կկարողանա ոչ միայն ծանոթանալ Բալայանի ֆիլմերին, այլ նաև մանրամասներ իմանալ ֆիլմերի ստեղծման մասին: Կինոսերների հարցերին կպատասխանի ինքը ռեժիսորը», հայտնում է AnalitikaUA.net-ը:

«Կինոհանդիպումներ Ռոման Բալայանի հետ» նախագիծը միայն սկիզբն է», - նշում են կազմակերպիչները՝ հավելելով, որ մարտին և ապրիլին կանցկացվեն երաժշտական և թատերական միջոցառումներ, որոնք անմիջական կապ ունեն Բալայանի հետ: Բոլոր միջոցառումները նվիրվում են ռեժիսորի 77-ամյակին, որը ծննդյան օրը նշում է ապրիլի 15-ին:

Նախագծին աջակցում է Ալեքսանդր Դովժենկոյի անվան գեղարվեստական ֆիլմերի ազգային կինոստուդիան:

Категория: Новости | Просмотров: 287 |