logo
Главная » 2019 » Октябрь » 23 » Կիևում կայացել է ուկրաինացի պատգամավորների և Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչների հանդիպումը
18:58
Կիևում կայացել է ուկրաինացի պատգամավորների և Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչների հանդիպումը

Հոկտեմբերի 23-ին Հայաստանի հետ միջխորհրդարանական կապերի նորաստեղծ Խորհրդարանական խմբի պատգամավորները հանդիպեցին Ուկրաինայի հայերի միության ներկացուցիչների հետ, այս մասին հայտնում է  AnalitikaUA.net-ը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին հարցեր կապված քաղաքական կառույցների համագործակցությունը համայնքի ներկայացուցիչների հետ, Ուկրաինայի հայերի միության դերը ուկրաինա-հայկական հարաբերությունների ամրապնդման գործում, ապագայում կապերը ինտենսիֆիկացնելու հնարավորությունները  փորձագիտական խմբերի, գիտության և մշակույթի գործիչների հետ։

Հայաստանի հետ միջխորհրդարանական կապերի Խորհրդարանական խմբի ղեկավար՝ " Ժողովրդի ծառա" կուսակցության Ժողովրդական պատգամավոր Արտեմ Դմիտրուկը դրական գնահատեց Ուկրաինայի հայերի միության ավանդը Ուկրաինայի և Հայաստանի հարաբերությունների զարգացման գործում։

Հայկական համայնքի ղեկավար Վիլեն Շատվորյանը ներկայացրեց Ուկրաինայի հայերի միության գործունեությունը միջազգային ասպարեզում, կազմակերպության կողմից նախաձեռնած ծրագրերը, որոնք նպատակամղված են խթանելու երկու երկրների միջև հարաբերությունները քաղաքականության, տնտեսության, գիտության և մշակույթի ոլորտներում։

Հանդիպման մասնակիցները արտահայտվեցին ի օգուտ հաճախակի հանդիպումների և քննարկումների բոլոր այն հարցերի շուրջ, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում։

Просмотров: 958 |