logo
Главная » 2019 » Ноябрь » 18 » Կիևում կայացավ Ուկրաինայի հայ երիտասարդների միության երրորդ ֆորումը
19:53
Կիևում կայացավ Ուկրաինայի հայ երիտասարդների միության երրորդ ֆորումը

Նոյեմբերի 16 ին Կիևում կայացավ Ուկրաինայի հայ երիտասարդների միության արդեն ավանդական դարձած ֆորումը, որին մասնակցեցին երիտասարդական կազմակերպությունների հարյուրավոր ակտիվիստներ երկրի տարբեր տարածաշրջաններից։

Ինչպես հաղորդում է AnalitikaUA.net-ը, ֆորումի խոսնակներն էին՝ Հայաստանի սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, Ուկրաինայի ժողովրդական պատգամավորներ Դարիա Վոլոդինան և Վադիմ Նովինսկին, Կիևի մարզի պետական վարչության նախկին ղեկավար Միխայիլ  Բնո-Այրիյանը, "НАШ" հեռուստաընկերության ղեկավար Տիգրան Մարտիրոսյանը և գործարար աշխարհի ներկայացուցիչներ։ Ֆորոմի խոսնակները ներկայացրեցին այնպիսի թեմաներ, ինչպիսին են՝ Հայաստան - Սփյուռք, մեդիա, քաղաքականություն և բիզնես։

Հերթական երրորդ ֆորումը աննախադեպ էր մասնակիցների քանակով, որոնց թիվը  շորջ հինգ հարյուրի էր հասնում։ Միջոցառմանը մասնակցեցին նաև Ուկրաինայի ՀԱԵ առաջնորդ՝  եպիսկոպոս Մարկոս Հովհաննիսյանը, Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը և տարածաշրջանային հայկական  համայնքների ղեկավարներ։

ՈՒՀՄ նախագահ Վիլեն Շատվորյանի խոսքերով ՝ Ուկրաինայի հայերը չօգտագործված մեծ պոտենցիալ ունեն, և մեր նպատակն է առավելագույնս նպաստել բազմակողմանիորեն իրականացնել առկա հնարավորությունները։

Ներկայացնելով Հայաստան - Սփյուռք գործակցության այսօրյա օրակարգը,  Հայաստանի սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը նշեց՝ այժմ բոլոր  աշխատանքները ուղղված են "հզոր Հայաստան - ուժեղ Սփյուռք" գաղափարի իրականացմանը։

Հիշեցնում ենք, առաջին "Հայ երիտասարդական ֆորումը " տեղի է ունեցել 2017 թ. օգոստոսի 26 ին Կիևում։


 

Категория: Новости | Просмотров: 121 |