logo
Главная » 2019 » Апрель » 5 » Կիևում հարգանքի տուրք են մատուցել ապրիլյան պատերազմում զոհվածների հիշատակին
20:31
Կիևում հարգանքի տուրք են մատուցել ապրիլյան պատերազմում զոհվածների հիշատակին

Հիշատակի աղոթք, ծաղիկների խոնարհում, մոմավառություն. Կիևում հարգել են ապրիլյա պատերազմում զոհվածների հիշատակը, հաղորդում է AnalitikaUA.net-ը։

Միջոցառումները տեղի են ունեցել Կիևի կենտրոնում տեղադրված խաչքարի մոտ:

Կայքը նշում է, որ հարգանքի տուրքը մատուցելու էին եկել  Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը, Հայերի միության  նախագահի տեղակալներ Դավիթ Մկրտչյանը և Արմեն Վարդանյանը, Կիևի հայկական համայնքի ղեկավար Նորիկ Գևորգյանը, հայկական եկեղեցու սպասավորներ, և այլք:

Եկեղեցական արարողությունից հետո (Հայր Գեւորգ Աբյանի կատարմամբ) դեսպան Տիգրան Սեյրանյանը դիմել է ԶԼՄ և հայկական համայնքի ներկայացուցիչներին:

Միջոցառումներն անցկացվել են Ուկրաինայի հայ երիտասարդների միության նախաձեռնությամբ:

Ինչպես հայտնի է, Ուկրաինայի հայերի միությունը՝ Վիլեն Շատվորյանի գլխավորությամբ, դարձել է միակ համաուկրաինական կազմակերպությունը, որը միավորում է երկրում գործող բոլոր հայկական կազմակերպությունները:

Категория: Новости | Просмотров: 804 |