logo
Главная » 2020 » Февраль » 9 » Կիևում երեք հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ հաղթեցին իրենց մրցակիցներին
11:48
Կիևում երեք հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ հաղթեցին իրենց մրցակիցներին

Կիևում փետրվարի 8-ին, երեք ուկրաինաբնակ հայ բռնցքամարտիկ դուրս եկան ռինգ և հաղթեցին իրենց մրցակիցներին, հաղորդում է  AnalitikaUA.net-ը։

Աշխարհի չեմպիոն Արտեմ Դալաքյանը (19-0, 14 КО) 4-րդ անգամ պաշտպանեց իր գոտին վենեսուելացի Հոսբեր Պերեսի հետ լարված 12-րդ ռաունդանոց մենամարտում:

Կայքի փոխանցմամբ՝ Պերեսի համար դա առաջին մենամարտն էր իր կարիերայում Հարավային Ամերիկայից դուրս: Իսկ Դալլաքյանը չորրորդ անգամ պաշտպանեց իր աշխարհի չեմպիոնի տիտղոսը և անցկացրեց իր 19-րդ մենամարտը Ուկրաինայում: Աշխարհի չեմպիոն Արտեմ Դալաքյանը երկու տարի առաջ տիտղոսը նվաճել է ԱՄՆ-ում ՝ հաղթելով ամերիկացի Բրայան Վիլորային:

Union Boxing Promotion-ի բռնցքամարտի երեկոյի անդերկարդում Զորավոր Պետրոսյանը և Արամ Ֆանյանը ռինգ դուրս եկան և հաղթեցին իրենց մրցակիցներին: Զորավոր Պետրոսյանը (6-0, 20 КО) նոկաուտի ենթարկեց Բելառուսի ներկայացուցիչ Նադզիր Բախշիևին 5-րդ ռաունդում, իսկ Արամ Ֆանիյանը  (13-1, 1 КО) 8 ռաունդանոց մենամարտում միավորներով հաղթեց Արտյոմ Այվազիդիին:

Ինչպես ավելի վաղ խոստացել էր Sparta Boxing Promotions-ի համահիմնադիր Իգոր Ֆանիյանը, ակումբի մարտիկների (Պետրոսյանի և Ֆանիյանի) ռինգի մուտքը տեղի ունեցավ հայկական երաժշտության ուղեկցությամբ:

Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ Sparta Boxing Promotions ներկայացուցիչ  Կարեն Չուխաջյանը (16-1, 7 КО) հաղթել է ռուսաստանցի Սերգեյ Վորոբյովին (9-1, 6 КО) և նվաճել WBA International-ի գոտին:

Ինչպես հայտնի է, Ուկրաինայի հայերի միությունը հատուկ ուշադրություն է դարձնում սպորտին և Ուկրաինայի մարզիկներին աջակցությանը։ Բացվում են տարբեր մարզական խմբակներ։ Մարզական միջոցառումներին շնորհվում են ՈՒՀՄ նախագահ Վիլեն Շատվորյանի մրցանակներ։

Категория: Новости | Просмотров: 72 |