logo
Главная » 2019 » Март » 3 » Կիևի միջազգային համալսարանում կայացել է «Հայաստանն աշխարհի գործընթացների խաչմերուկում» դասախոսությունը
19:15
Կիևի միջազգային համալսարանում կայացել է «Հայաստանն աշխարհի գործընթացների խաչմերուկում» դասախոսությունը

Կիևում հոգեհանգստյան կարգ է մատուցվել  Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակին, և կայացել է Հայաստանի մասին դասախոսություն:

Ուկրաինայի խոշորագույն բուհերից մեկում՝  Կիևի միջազգային համալսարանում մարտի 3-ին կայացել է  «Հայաստանը համաշխարհային գործընթացների խաչմերուկում» դասախոսություն», հաղորդում է AnalitikaUA.net-ը։

Դասախոսությունը Ուկրաինայի հայերի միության Կիևի երիտասարդական կազմակերպության համար կարդացել է միության պատմա-մշակութային կոմիտեի ղեկավար Դավիթ Դավթյանը։ Միջոցառմանը ներկա էր Ուկրաինայում ՀՀ նորանշանակ դեսպան Տիգրան Սեյրանյանը, ով ընդգծեց սփյուռքի ամրապնդման գործում երիտասարդների կարեւոր դերը:

Կայքը նշում է, որ մարտի 3-ին Կիևի Սրբոց Նահատակաց մատուռում, Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի ձեռամբ կատարվել է Սումգայիթում հայերի ջարդերի զոհերի հիշատակի հոգեհանգստյան կարգ, որին նույնպես ներկա է եղել ՀՀ դեսպանը։ Բացի այդ, ջարդերի մասին տեսանյութ է ցուցադրվել Ուկրաինայի հայտնի հետուստաալիքի եթերում։

Ըստ հրատարակության՝ մարտի 2-ին ՀՀ Լոռու մարզի Այրում համայնքում Ուկրաինայի հայերի միության ջանքերով  կայացել է Սումգայիթի հայերի ջարդերի զոհերի հիշատակին նվիրված խաչքարի բացումը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանի նախաձեռնությամբ` չորս տարվա ընթացքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ավելի քան 20 խաչքար է տեղադրվել երկրի տարբեր մարզերում:

Категория: Новости | Просмотров: 91 |