logo
Главная » 2018 » Декабрь » 13 » Կիևի ամենաճանաչված հոգևոր եւ մշակութային կենտրոնը հայկական խաչքար է նվեր ստացել
01:19
Կիևի ամենաճանաչված հոգևոր եւ մշակութային կենտրոնը հայկական խաչքար է նվեր ստացել
 
Ուկրաինայի գլխավոր տաճարը - «Սոֆիա Կիևսկայան» որն այժմ ազգային մշակութային արքելոց է հանդիսանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո՝ իր մշտական ցուցահանդեսը համալրել է հայկական խաչքարով։ Հայաստանից բերված խաչքարը Ուկրաինայի հայերի միության նվերն է աշխարահռչակ մշակութային հավաքածու ունեցող կենտրոնին։
 
Օծման արարողությունը կատարել է Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս Հովհաննիսյանը։ Միջոցառմանը մասնակցել են նշանավոր գիտնականներ, պատգամավորներ, քաղաքական, մշակույթի և հասարակական գործիչներ, ԶԼՄ-ների, հայ համայնքի եւ այլ բնագավառների ներկայացուցիչներ: 
 
Ինչպես հայտնի է՝ Կիևի հայ համայնքը պատմականորեն սերտ կապված է Սուրբ Սոֆիայի տաճարին։ Դարեր առաջ հրդեհի պատճառով կորցնլով սեփական եկեղեցին, մայրաքաաքի հայերը հաճախում էին Կիևի Սուրբ Սոֆիայի տաճարի - Սբ. Էնթոնիի եւ Թեոդոսիոսի մատուռը, որը մինչ այսոր անվանվում է նաև հայկական։
 
Սուրբ Սոֆիայի տաճարը հայ-ուկրաինական հոգևոր եւ մշակութային կապերի հնագույն խորհրդանիշերից է։ Այն այսոր նաեւ ժամանակակից գիտական, կրթական, հոգևոր եւ մշակութային կենտրոն է հանդիսանում:
 
Հիշեցնենք, որ հայոոց ցեասպանության հարյուր ամյակից սկսած՝ Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանի նախաձեռնությամբ արդեն երեք տասնյակ խաչքարներ են տեղադրվել Ուկրաինայի գրեթե բոլոր մարզերում։
 
Категория: Новости | Просмотров: 251 |