logo
Главная » 2020 » Февраль » 2 » Կարեն Չուխաջյանը նվաճել է WBA International տիտղոսը
16:20
Կարեն Չուխաջյանը նվաճել է WBA International տիտղոսը

Ուկրաինաբնակ կիսամիջին քաշային հայ բռնցքամարտիկ, 23-ամյա Կարեն Չուխաջյանը (16-1, 7 КО) հաղթել է ռուսաստանցի Սերգեյ Վորոբյովին (9-1, 6 КО) և նվաճել WBA International-ի գոտին, հաղորդում է  AnalitikaUA.net-ը։

Բռնցքամարտիկներն անցկացրել են նախատեսված բոլոր 10 ռաունդները։ Հաշիվն է՝ 95-96 հօգուտ Վորոբյովի, 99-91 և 96-94 հօգուտ Չուխաջյանի։ Դա հայ բռնցքամարտիկի առաջին տիտղոսն է մեծահասակների մրցաշարում։

Մեկ այլ ուկրաինահայ բռնցքամարտիկ, WBA վարկածով աշխարհի չեմպիոն Արտյոմ Դալաքյանն իր հերթական մենամարտը կանցկացնի փետրվարի 8-ին Կիևում։ Նրա մրցակիցը կլինի վենեսուելացի Խոսբեր Պերեսը։  

Հիշեցնենք, որ Ուկրաինայի հայերի միությունը հատուկ ուշադրություն է դարձնում սպորտին և Ուկրաինայի մարզիկներին աջակցությանը։ Բացվում են տարբեր մարզական խմբակներ։ Մարզական միջոցառումներին շնորհվում են ՈՒՀՄ նախագահ Վիլեն Շատվորյանի մրցանակներ։ ՈՒՀՄ մարզական խմբակներում մարզվում են տարբեր ազգերի երեխաներ։

Категория: Новости | Просмотров: 274 |