logo
Главная » 2019 » Ноябрь » 4 » ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը պարգեւատրվել է Ուկրաինայի Հայերի միության շքանշանով
18:14
ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը պարգեւատրվել է Ուկրաինայի Հայերի միության շքանշանով

Ուկրաինայի Հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը Հայաստանի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին է հանձնել «Սփյուռքի ակտիվ գործիչ» շքանշանը ուկրաինա-հայկական հարաբերությունների զարգացման գործում զգալի ավանդի համար։

Ինչպես տեղեկացնում է AnalitikaUA.net-ը, Սինանյանը կազմակերպության ղեկավարի եւ ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման հարցերը, ինչպես նաեւ գնահատել է Ուկրաինայի Հայերի միության գործունեության արդյունավետությունը։ «Համայնքային այն գործունեությունը, որը ես տեսա Ուկրաինայում, անհավանականորեն ուրախացնում եւ ոգեշնչում է ինձ»,- ասել է Զարեհ Սինանյանը։

«Սփյուռքի ակտվ գործիչ» շքանշանը Ուկրաինայի Հայերի միության հատուկ պարգեւ է, որը տրվում է այն գործիչներին, ովքեր կարեւոր դեր են խաղացել հայկական սփյուռքի կյանքում։ 2019-ին շքանշանին արժանացել են Սլավյանսկ քաղաքի պատվավոր քաղաքացի Էդուարդ Հարությունյանը, դիվանագետներ, Կիեւում ՀՀ հյուպատոս Լիանա Գեւորգյանը, ինչպես նաեւ Ուկրաինայում ՀՀ արտակարգ դեսպանորդ, լիազոր նախարար Հայկ Հակոբյանը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2013 թվականից ի վեր միջազգային համագործակցությունը Ուկրաինայի հայերի միության զարգացման առաջնահերթ ուղղություններից է: ՈՒՀՄ ղեկավար Վիլեն Շատվորյանը նշել է, որ կազմակերպությունն անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի հայ-ուկրաինական հարաբերություններն ավելի ամուր լինեն:

Категория: Новости | Просмотров: 299 |