logo
Главная » 2017 » Ноябрь » 15 » Հայոց ցեղասպանության մասին հոլովակը ներկայացվել է KLIK անիմացիայի միջազգային փառատոնին
19:02
Հայոց ցեղասպանության մասին հոլովակը ներկայացվել է KLIK անիմացիայի միջազգային փառատոնին

Ամստերդամում Ուկրաինայի հայերի միության սոցիալական հոլովակը ներկայացվել է KLIK անիմացիայի միջազգային փառատոնին, հաղորդում է AnalitikaUA.net-ը:

«Շնորհակալություն նորից բարգավաճելու հնարավորության համար: Հայեր» անվանումով հոլովակը նվիրված է Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին: Անդրանիկ Բերբերյանի եւ Անդրեյ Լիդագոսվսկու 2D անիմացիան նռան հատիկի կերպարով է ստեղծված:

Ըստ AnalitikaUA.net-ի՝ «Շնորհակալություն նորից բարգավաճելու հնարավորության համար: Հայեր» անվանումով հոլովակը Ուկրաինայում միանգամից մի քանի փառատոնների ծրագրերում է ընդգրկվել:

Դրանցից են` Ուկրաինայի Molodiya Festival սոցիալական գովազդի փառատոնը, KLIK անիմացիայի միջազգային փառատոնը, Reanimania անիմացիոն կինոյի  ամենամյա բաց միջազգային հայկական փառատոնը:   

Ինչպես նշել է ուկրաինացի պրոդյուսեր, ռեժիսոր Անդրանիկ Բերբերյանը՝ «Սա ցույց է տալիս, որ աշխարհը ընդունում է մեր նոր հաղորդակցության ուղին եւ պատրաստ է միանալ դրան՝ ավելի մոտենալով հայ ժողովրդին, նրա մշակույթին»:

Категория: Новости | Просмотров: 42 |