logo
Главная » 2018 » Март » 23 » Հայոց ցեղասպանության մասին հոլովակը կներկայացվի Կաննի կինոփառատոնի ծրագրի շրջանակներում
22:01
Հայոց ցեղասպանության մասին հոլովակը կներկայացվի Կաննի կինոփառատոնի ծրագրի շրջանակներում

Ուկրաինայի հայերի միության հայոց ցեղասպանության մասին հոլովակը կներկայացվի Կաննի 71-րդ կինոփառատոնի ծրագրի շրջանակներում:

«Շնորհակալություն նորից բարգավաճելու հնարավորության համար: Հայեր» անվանումով հոլովակը նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Անդրանիկ Բերբերյանի եւ Անդրեյ Լիդագոսվսկու 2D անիմացիան նռան հատիկի կերպարով է ստեղծված:

Ըստ AnalitikaUA.net-ի՝ «Շնորհակալություն նորից բարգավաճելու հնարավորության համար: Հայեր» անվանումով հոլովակը Ուկրաինայում եւ արտերկրում միանգամից մի քանի փառատոնների ծրագրերում է ընդգրկվել:

Դրանցից են` Ուկրաինայի Molodiya Festival սոցիալական գովազդի փառատոնը, KLIK անիմացիայի միջազգային փառատոնը, Reanimania անիմացիոն կինոյի ամենամյա բաց միջազգային հայկական փառատոնը: 

Ինչպես նշել է ուկրաինացի պրոդյուսեր, ռեժիսոր Անդրանիկ Բերբերյանը՝ «Սա ցույց է տալիս, որ աշխարհը ընդունում է մեր նոր հաղորդակցության ուղին եւ պատրաստ է միանալ դրան՝ ավելի մոտենալով հայ ժողովրդին, նրա մշակույթին»:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայոց ցեղասպանությանն առնչվող թեմատիկ միջոցառումներ պարբերաբար անցկացվում են Ուկրաինայի բոլոր մարզերում: Հիշեցնենք նաեւ, որ Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանի նախաձեռնությամբ` երկու տարվա ընթացքում երկրի տարբեր մարզերում տեղադրվել են ավելի քան 10 խաչքարեր: Եւս 10 խաչքար արդեն Ուկրաինայում են, և սկսվել է մարզերում տեղադրման գործընթացը:

Категория: Новости | Просмотров: 294 |