logo
Главная » 2018 » Март » 29 » Հայոց ցեղասպանության մասին հոլովակը Հնդկաստանի միջազգային փառատոնում լավագույնն է ճանաչվել
23:46
Հայոց ցեղասպանության մասին հոլովակը Հնդկաստանի միջազգային փառատոնում լավագույնն է ճանաչվել

Ուկրաինայի հայերի միության հայոց ցեղասպանության մասին հոլովակը լավագույնն է ճանաչվել Հնդկաստանի միջազգային փառատոնում, հաղորդում է AnalitikaUA.net-ը:

Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված Ուկրաինայի հայերի միության «Շնորհակալություն կրկին ծաղկելու հնարավորություն տալու համար, հայեր» հոլովակը Հնդկաստանում կայացած միջազգային փառատոնում առաջին տեղն է զբաղեցրել:

Փառատոնը տեղի է ունեցել մարտի 24-25-ը Հնդկաստանի Պունա քաղաքում:

Ուկրաինայի հայերի միության մամուլի ծառայությունը հիշեցնում է, որ Անդրանիկ Բերբերյանի եւ Անդրեյ Լիդագովսկու (հեղինակները) աշխատանքը կցուցադրվի մայիսին՝ Կաննի 71-րդ կինոփառատոնի արտամրցութային ծրագրերի շրջանակում:

Ինչպես հայտնի է, Ուկրաինայի հայերի միությունը ակտիվ աշխատանք է տանում ազգային պատմական արժեքների հանրահռչակման ուղղությամբ: Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի խոսքով՝ մշակույթը ավանդաբար իրենց կազմակերպության ուշադրության կենտրոնում է:

Категория: Новости | Просмотров: 191 |