logo
Главная » 2018 » Август » 9 » Հայկական կոխ ըմբշամարտը ներկայացվել է Ուկրաինայի ազգային մարտարվեստի փառատոնում
10:30
Հայկական կոխ ըմբշամարտը ներկայացվել է Ուկրաինայի ազգային մարտարվեստի փառատոնում

Ուկրաինայի Զապորոժիե քաղաքում անցկացվում է Անատոլի Երմակի անվան 22-րդ միջազգային ռազմական եւ ավանդական մշակույթների փառատոնը, որին աջակցում է Ուկրաինայի երիտասարդության եւ սպորտի նախարարությունը:

Ինչպես հաղորդում է AnalitikaUA.net-ը, Զապորոժիեի մարզի հայերի միությունը աջակցել է փառատոնի անցկացմանը, իսկ Մարիուպոլցի ըմբիշներ Տարոն Մակարյանը եւ Գենադի Կորխը հայկական կոխ ըմբշամարտը ներկայացրեցին բազմաթիվ ազգային մարտարվեստների շարքում:

Կայքը հիշեցնում է, որ օգոստոսի 17-19-ը Կիեւում կանցկացվի Անատոլի Երմակի անվան 22-րդ միջազգային փառատոնի վերջնական մասը, որտեղ նույնպես կներկայացվի հայկական կոխ ըմբշամարտը:

Ինչպես հայտնի է, Ուկրաինայի հայերի միությունը հատուկ ուշադրություն է դարձնում Ուկրաինայում սպորտի և սպորտսմենների աջակցությանը: Մարզական տարբեր միջոցառումների ընթացքում տրվում են մրցանակներ Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի կողմից։
 

Категория: Новости | Просмотров: 133 |