logo
Главная » 2019 » Июль » 20 » Հայաստանը համաշխարհային ասպարեզում ձեւավորում է նոր պատկեր, որի հետ պետք է հաշվի նստել. Ուկրաինացի փորձագետ
23:02
Հայաստանը համաշխարհային ասպարեզում ձեւավորում է նոր պատկեր, որի հետ պետք է հաշվի նստել. Ուկրաինացի փորձագետ

Հայաստանը դարձյալ աշխարհին բացվեց որպես աշխարհաքաղաքական սուբյեկտ, և սկսել է իրեն դրսևորել համաշխարհային քաղաքականության քարտեզի վրա: Այս մասին հայտարարել է ուկրաինացի քաղաքագետ Օլեգ Սահակյանը՝ AnalitikaUA.net-ի հետ հարցազրույցում:

Քաղաքագետն ասել է, որ Հայաստանը գտել է միջազգային թատերաբեմում իր նոր կարգավիճակը կապիտալիզացնելու կետեր՝ հաշվի առնելով մյուս դերակատարների շահերը:

Վերլուծելով Հայաստանի վերջին արտաքին քաղաքական քայլերը, մասնավորապես տարածաշրջանային դաշինքը Կիպրոսի և Հունաստանի հետ՝ Սահակյանը նկատել է, որ երկիրն ամբիցիաներ է դրսևորում: ««Թույլ Հայաստան», «սատելիտ-երկիր» բառապատճենները Հայաստանի նկատմամբ արդեն արդիական չեն. պետությունը դուրս է գալիս հետխորհրդային ընկալումից և համաշխարհային թատերաբեմում ձևավորում է նոր կերպար, որի հետ պետք է հաշվի նստել», — ասել է նա:

Քաղաքագետը կարծում է, որ ժամանակակից աշխարհաքաղաքական կլիման նպաստում է նման ակտիվության՝ որպես օրինակ նշելով ամերիկյան կոնգրեսի որոշումները՝ կապված հայ-ադրբեջանական շփման գծում հրադադարի ռեժիմը խախտումները որոշելու համակարգ ներդնելու և Բաքվին զենք վաճառելու արգելքի մասին: «Աշխարհը մուտք է գործել մրրկայնության փուլ, շատ գործընթացներ վերաձևավորվում են: Եթե քեզ դնես տարբեր խաղացողների շահերի քարտեզում, մրրկայնությունը կարող է անցնել առավել քիչ վնասներով, և անգամ ձեռքբերումներով», — ասել է նա:

Պատասխանելով Ուկրաինայի հայերի ընտրական նախասիրությունների վերաբերյալ հարցին, փորձագետը նշել է, որ համայնքը հանդիսանում է ուկրաինական ժողովրդի քաղաքական հատվածի անբաժանելի մի մասը:

«Հայերը ներգրավված են հասարակական կյանքի բոլոր ոլորտներում, եւ նրանց ընտրությունը համընկնում է Ուկրաինայի բնակչության ընտրության հետ»:

Քաղաքագետը նշեց, որ քվեարկության միտումները ցույց են տալիս, որ հայերը հաճախ նախընտրում են այն ուժերին, որոնք արտաքին քաղաքական ուղեցույցներում բարձրացնում են Հայաստանի խնդիրները եւ միջպետական հարաբերությունների կառուցման հարցերը:

Փորձագետը հավելեց, որ «համայնքը ներկայացված է գրեթե բոլոր քաղաքական ուժերում, այս կամ մեկ այլ ակտիվ դերակատարումով: Հայերի ընտրությունը համընկնում է ամբողջ Ուկրաինայի ընտրությանը»:

Категория: Новости | Просмотров: 250 |