logo
Главная » 2019 » Ноябрь » 7 » Հայաստանի հետ Ուկրաինայի ապրանքաշրջանառությունն 8 ամսում կազմել է 92 մլն դոլարից ավելի. դիվանագետ
17:22
Հայաստանի հետ Ուկրաինայի ապրանքաշրջանառությունն 8 ամսում կազմել է 92 մլն դոլարից ավելի. դիվանագետ

Ուկրաինայի եւ Հայաստանի Հանրապետության միջեւ ապրանքաշրջանառությունը 2019 թվականի 8 ամիսներին կազմել է 92,59 մլն դոլար եւ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 10 տոկոսով: Այս մասին AnalitikaUA.net-ի հետ զրույցում ասել է Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը:

Դիվանագետի խոսքով՝ այսպիսի իրավիճակը բացատրվում է 2018 թվականին առեւտրի ցուցանիշների թռիչքաձեւ աճով, երբ «Տուրբոատոմ» (Խարկով քաղաք) ԲԸ-ն Մեծամորի ԱԷԿ-ին սարքավորումների մատակարարումներ իրականացրեց:

«Միաժամանակ, ընթացիկ տարում գրանցել ենք Ուկրաինայից մսի մատակարարումների գրեթե կրկնակի աճ, աճում են դեղագործական արտադրանքի մատակարարումները, ավանդաբար Հայաստանի արտադրողների վստահությունն է վայելում ուկրաինական կաթի փոշին: Ինչ վերաբերում է Հայաստանից Ուկրաինա նեմուծմանը, ապա մեծ մասը կազմում է կոնյակը», - նշել է Ավտոնոմովը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ վերջին տարիներին Ուկրաինայից Հայաստան զբոսաշրջությունը կայուն աճում է:

Категория: Новости | Просмотров: 83 |