logo
Главная » 2018 » Июль » 17 » Հայաստանի արտաքին քաղաքականությունը որակական նոր մակարդակի է հասել․ փորձագետ
11:24
Հայաստանի արտաքին քաղաքականությունը որակական նոր մակարդակի է հասել․ փորձագետ

Հայաստանն ավելի գրավիչ է դարձել բիզնեսի համար և ավելի կանխատեսելի քաղաքականության տեսանկյունից: Այս մասին «fraza.ua» -ի լրագրողներին հայտնեց Ուկրաինաբնակ քաղաքական մեկնաբան Մարատ Հակոբյանը։

Ըստ փորձագետի՝ ժողովրդավարական բարեփոխումները և հակակոռուպցիոն ակտիվ գործունեությունը նպաստում են երկրի արդյունավետ դիրքավորմանը գլոբալ աշխարհում։

«Հայաստանի արտաքին քաղաքականությունը թևակոխել է որակապես նոր փուլ։ Հատկապես ԵՄ հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հաստատումից հետո պաշտոնական Երևանը ամրագրեց մի շարք հաջողություններ, որոնք էապես փոխեցին երկրի դերը ինչպես տարածաշրջանում, այնպես էլ ամբողջ աշխարհում։

Եթե նախկինում Հայաստանը պայքարում էր ոչ բարեկամ հարևանների կողմից կազմակերպած շրջափակման հետևանքների դեմ, ապա հիմա հաջող որոշումների արդյունքում՝ կապված ԵՄ և ԵՏՄ հետ, երկիրն առավելապես զբաղված է ներդրումային դաշտի զարգացմամբ և կենտրոնացած է արտադրության և արտահանման վրա», - ասել է Հակոբյանը:

«Հայաստանը ամրապնդում է իր տեղը՝ որպես տնտեսական և քաղաքական հուսալի գործընկեր, ինչպես Արևմուտքի, այնպես էլ Արևելքի համար», – եզրափակեց փորձագետը:

Категория: Новости | Просмотров: 127 |