logo
Главная » 2018 » Август » 17 » Հայաստանի արտաքին քաղաքականությունը ձևավորվում է բացառապես Երևանում. փորձագետ
16:43
Հայաստանի արտաքին քաղաքականությունը ձևավորվում է բացառապես Երևանում. փորձագետ

Ուկրաինայի և Հայաստանի միջև 100 տարի առաջ ձևավորված դիվանագիտական հարաբերությունները անցել են բավականին բարդ ճանապարհ, և  չնայած 1918-1920 թթ․  աշխարհաքաղաքական իրողությունների,  կողմերը կարողացան կառուցել երկկողմ հարաբերություններ՝ հիմնված բացառապես երկու պետությունների ազգային  շահի վրա։ Այս մասին AnalitikaUA.net-ին ասաց քաղաքական մեկնաբան և պատմական գիտությունների թեկնածու Դավիթ Դավթյանը:

Անդրադառնալով հայ-ուկրաինական հարաբերություններին՝ փորձագետը նշել է, որ ներուժը շատ մեծ է, և երկկողմ հարաբերությունների նոր օրակարգը պարզապես անհրաժեշտ է: «Այսօր՝ հեղափոխությունից հետո, Հայաստանի նոր կառավարությունը իր արտաքին քաղաքականությամբ հստակորեն ցույց է տալիս  միջազգային հանրությանը, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը ձևավորվում է ամբողջությամբ ինքնուրույն, առանց երրորդ երկրների ազդեցության: Սա լուրջ ազդակ է բոլոր գործընկերներին, այդ թվում Ուկրաինային, որի հետ Հայաստանին կապում են խորը պատմական, մշակութային, գիտական եւ առևտրատնտեսական հարաբերություններ, որի տարածքում ապրում է կես միլիոն ինտեգրված հայկական սփյուռք: Հաշվի առնելով այս բոլոր փաստարկները, ես վստահ եմ, որ նոր օրակարգի ձևավորման կարիք կա՝ կենտրոնացած  բացառապես երկու երկրների ազգային շահերի վրա»:

Անդրադառնալով աշնանը Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին՝ Դավիթ Դավթյանը նշեց, որ նմանատիպ մասշտաբային միջոցառման կազմակերպումը Հայաստանում՝ բազմաթիվ պետությունների, այդ թվում նաև գերտերությունների ղեկավարների մասնակցությամբ, խոսում է Հայաստանի հանդեպ միջազգային գործընկերների մեծ վստահության, միջազգային և տարածաշրջանային գործընթացներում Հայաստանի աճող դերի մասին։ 

«Երևանի ընտրությունը այս ազդեցիկ քաղաքական և մշակութային միջազգային կազմակերպության գագաթնաժողովի անցկացման համար լավագույն հաստատումն է ժամանակակից համաշխարհային գործընթացներում  Հայաստանի դերի և նշանակության»,- եզրափակեց փորձագետը։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, 2018 թ. լրանում է հայ-ուկրաինական դիվանագիտական հարաբերությունների  հաստատման 100-ամյակը:

Категория: Новости | Просмотров: 390 |