logo
Главная » 2018 » Ноябрь » 16 » Հայ մշակույթը ներկայացվել է ոչ նյութական մշակութային ժառանգության Կիեւի փառատոնում
14:44
Հայ մշակույթը ներկայացվել է ոչ նյութական մշակութային ժառանգության Կիեւի փառատոնում

Կիևի մշակույթի և արվեստի ազգային համալսարանում կայացավ II միջազգային գիտագործնական կոնֆերանս-փառատոնը՝ «Ոչ նյութական մշակութային ժառանգությունը որպես ժամանակակից զբոսաշրջային ռեսուրս՝ փորձ, պրակտիկա, նորարարություն» խորագրով: 

Analitikaua.net կայքը տեղեկացնում է, որ կազմակերպիչների թվում է Հայաստանի ճարտարագիտական համալսարանի լեզուների ամբիոնը՝ Վաղարշակ Մադոյանի գլխավորությամբ, «АОКС-Украина» մշակութային կապերի հայկական միության ներկայացուցիչները։ Երկրորդ տարին անընդմեջ կոնֆերանսն անցկացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության մասին» կոնվենցիայով:

Կոնֆերանս-փառատոնի նորարարական ձևաչափը ներառում էր երեք փուլ` կլոր սեղան, գիտական կոնֆերանս և գալա համերգ: Գիտական համաժողովի ընթացքում «ԱՕԿՍ-ի-Ուկրաինա» մշակութային կապերի հայկական միության ղեկավար Ելենա Հովհաննիսյանը հանդես եկավ ողջույնի խոսքով և ներկայացրեց «Ֆոլկլորը որպես ազգի ոչ նյութական հոգևոր մշակույթի հիմք և նրա դերը՝ զբոսաշրջության զարգացման գործում» Վ․ Մադոյանի հետ համատեղ զեկույցը, որը շուտով կհրապարակվի համաժողովի զեկույցների ժողովածուում:

Կոնֆերանս-փառատոնի 3-րդ փուլում կայացավ գալահամերգը, որի ընթացքում ելույթ ունեցավ Նոնա Կոզլովա-Միրզաբեկյանցի և Տատյանա Չայկայի դաշնամուրային դուետ «Նո-Տա»-ն, և դուդուկահար Արմեն Կոստանդյանը։

Ինչպես հայտնի է, Ուկրաինայի հայերի միությունը ակտիվ աշխատանք է տանում ազգային պատմական արժեքների հանրահռչակման ուղղությամբ: Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի խոսքով՝ մշակույթը ավանդաբար կազմակերպության ուշադրության կենտրոնում է:

Категория: Новости | Просмотров: 140 |