logo
Главная » 2018 » Август » 18 » Դարյա Վոլոդինա. Ուկրաինա-Հայաստան հարաբերությունները կարող են ավելի խորը լինել
13:29
Դարյա Վոլոդինա. Ուկրաինա-Հայաստան հարաբերությունները կարող են ավելի խորը լինել

«Ուկրաինայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները կարող են ավելի խորը լինել»: Այս մասին AnalitikaUA.net -ին ասաց ուկրաինական քաղաքական փորձագետ Դարյա Վոլոդինան:

Ըստ փորձագետի, համագործակցության հարցերում որոշակի փոփոխություններ կան: «Մենք ունենք ընդհանուր շփման կետեր եւ մենթալիտետային, եւ տնտեսական, եւ սոցիալական: Պարզապես անհրաժեշտ է համակարգային աշխատանք:

Երկու երկրներն էլ հետխորհրդային են, եւ երկու երկրներն էլ բավականին դժվար ճանապարհ ունեն: Արդեն կան փոփոխություններ համագործակցության հարցերի շուրջ, եւ ես հույս ունեմ, որ այդ դրական միտումը միայն կաճի»:

Անդրադառնալով Ուկրաինայի հայերի միության գործունեությանը` Դարյա Վոլոդինան ասաց, որ հետեւում է կազմակերպության նորություններին: «Այն ինչ է կատարվում է հատկապես բարեգործության ոլորտում, շատ մոտ է ինձ: Մարդկային առումով դա շատ հրաշալի է եւ ճիշտ»:

Փորձագետը ընդգծել է նաեւ Ուկրաինայի հայերի միության շրջանակներում նոր հասարակական նախաձեռնությունները, մասնավորապես «Ուկրաինայի հայերը» քաղաքացիական պլատֆորմը: Նրա կարծիքով, դա հիանալի նախաձեռնություն է:  «Որքան ավելի շատ հանդիպումներ են տեղի ունենում այդ հարթակի շրջանակներում, այնքան ավելի ուժեղ է դառնում ուկրաինահայ համայնքը: Որքան շատ մտահոգ եւ շահագրգիռ մարդիկ ներգրավվեն համայնքում, այնքան ավելի դրական կլինեն այդ հանդիպումների արդյունքները,- եզրափակեց փորձագետը։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, 2018 թ. լրանում է հայ-ուկրաինական դիվանագիտական հարաբերությունների  հաստատման 100-ամյակը:

Категория: Новости | Просмотров: 190 |