logo
Главная » 2019 » Апрель » 28 » Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումները լայն արձագանք ստացան ուկրաինական ԶԼՄ-ներում
20:11
Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումները լայն արձագանք ստացան ուկրաինական ԶԼՄ-ներում

«Дякуємо за шанс розквітнути знову. Вірмени» («Շնորհակալություն բարգավաճելու հնարավորության համար։ Հայեր» սոցիալական տեսահոլովակն այս տարի ցուցադրվել է ավելի քան 30 ուկրաինական հեռուստաալիքներով։

Իսկ Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման ապրիլի 23-24-ը կայացած միջոցառումները լուսաբանել են ավելի քան 50 էլեկտրոնային ԶԼՄ-ներ, տեղեկացնում է UA-Report.info-ը՝ վկայակոչելով Ուկրաինայի հայերի միության տվյալները։

Միության հատուկ կոմիտեի տվյալներով՝ ՈՒՀՄ-ի կենտրոնական գրասենյակի և տարածաշրջանային համայնքների համակարգմամբ կայացել են շուրջ 30 թեմատիկ միջոցառումներ Ուկրաինայի գրեթե բոլոր տարածաշրջաններում։ Նշվում է նաև, որ միջոցառումներին ակտիվ մասնակցություն են ունեցել Ուկրաինայում Հայաստանի դեսպանության և Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի հոգևոր դասի ներկայացուցիչները։

«Հիշեցնենք, որ Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանի նախաձեռնությամբ 2015 թվականից երկրի տարբեր տարածաշրջաններում բացվել է  ավելի քան 20 խաչքար»,- նշված է հաղորդագրության մեջ։

Категория: Новости | Просмотров: 1227 |