logo
Главная » 2018 » Февраль » 25 » Բռնցքամարտիկ Արտյոմ Դալաքյանը նվաճել է աշխարհի չեմպիոնի գոտին
11:26
Բռնցքամարտիկ Արտյոմ Դալաքյանը նվաճել է աշխարհի չեմպիոնի գոտին

Բռնցքամարտիկ Արտյոմ Դալաքյանը դարձել է Ուկրաինայի աշխարհի երրորդ գործող չեմպիոնը։

WBA վարկածով Եվրոպայի չեմպիոն Արտյոմ Դալաքյանը (16-0, 11 КО) ամերիկյան Ինգլվուդ քաղաքում անցկացված մենամարտում հաղթեց ամերիկացի Բրայան Վիլորիային (38-6, 23 КО) և դարձավ գերթեթև քաշային կարգում նույն վարկածով աշխարհի նոր չեմպիոն։

Ինչպես տեղեկացնում է AnalitikaUA.net-ը, 30-ամյա ուկրաինացի բռնցքամարտիկը շատ բարձր մակարդակով է անցկացրել մենամարտը, ունեցել առավելություն, 37-ամյա ամերիկացուց ավելի արագ էր, ավելի շատ էր շեշտակի հարվածներ հասցնում և լավ աշխատում պաշտպանությունում։ Արդյունքում՝ բոլորը երեք մրցավարները Դալաքյանին են տվել հաղթանակը՝ նույն 118-110 հաշվով։

Գերթեթև քաշային կարգում աշխարհի չեմպիոնի թափուր տիտղոսի համար մենամարտն անցկացվել է լույս փետրվարի 25-ի գիշերը։

Հիշեցնենք, որ փետրվարի 26-ին (ժամը 15: 00-ին) Կիեւում («Կիեւ» հյուրանոց) տեղի կունենա Ուկրաինայի հայերի միության կազմակերպած հանդիպումը Հայաստանի հավաքականի Կիեւի XXII միջազգային մրցաշարին մասնակցող ըմբիշների հետ: Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը նախօրեին  այցելեց  մրցաշարում մասնակցող  հայ մարզիկներին:

Просмотров: 356 |