logo
Главная » 2020 » Январь » 3 » Ազգային հիշողության ինստիտուտը նախաձեռնում է Ղրիմի հայերի, հույների և բուլղարների ցեղասպանության ճանաչումը
16:55
Ազգային հիշողության ինստիտուտը նախաձեռնում է Ղրիմի հայերի, հույների և բուլղարների ցեղասպանության ճանաչումը

Ուկրաինայի ազգային հիշողության ինստիտուտը մտադիր է նախաձեռնել 1944 թվականի Ղրիմի թերակղզուց հայերի, հույների և բուլղարների վտարումը ճանաչել որպես այդ ժողովուրդների ցեղասպանություն:

Այս մասին հայտարարել է Ազգային հիշողության ինստիտուտի նոր տնօրեն՝ Անտոն Դրոբովիչը  ուկրաինական ալիքի եթերում, հայտնում է AnalitikaUA.net-ը։

Դրոբովիչը հիշեցրել է, որ 2015 թվականին ուկրաինական խորհրդարանը 1944 թվականի ղրիմի թաթարների տեղահանությունը ղրիմաթաթարական ժողովրդի ցեղասպանություն է ճանաչել։

«Բայց մինչ այժմ հայերի, բուլղարների և հույների ցեղասպանությունը, որոնց ևս տեղահանել են Ղրիմից՝ չի ճանաչվել։

Այսինքն՝ այս ամենն իրապես ցեղասպանություն էր, բայց այն դեռ չի ճանաչվել։ Ես պլանավորում եմ զբաղվել  դրա ճանաչման հարցով», - հայտնել է Անտոն Դրոբովիչը։

«Սա նույնպես դեմկոմունիզացիա է: Նրանք մեր հայերն են, մեր հույները, մեր բուլղարները, մեր թաթարներն ու հրեաները: Նրանք մահացան տոտալիտար ռեժիմների պատճառով», - եզրափակեց նա:

Ինչպես հիշեցնում է AnalitikaUA.net-ը, Ազգային հիշատակի ինստիտուտի նոր տնօրեն Անտոն Դրոբովիչը ավելի վաղ մասնակցել է Ուկրաինայի հայերի միության եզրափակիչ համաժողովին:

Առնչվող տեսանյութ: 

 

Категория: Новости | Просмотров: 152 |