logo
Главная » 2017 » Октябрь » 23 » Ախթալայում Մարիամ Աստվածածին եկեղեցուն ուկրաինահայ մեկենասները հին զանգ են նվիրել
01:43
Ախթալայում Մարիամ Աստվածածին եկեղեցուն ուկրաինահայ մեկենասները հին զանգ են նվիրել

Ախթալայում Մարիամ Աստվածածին եկեղեցուն ուկրաինահայ մեկենասները հին զանգ են նվիրել:

UA Report.info-ին Ուկրաինայի հայերի միության նախագահի տեղակալ Դավիթ Մկրտչյանը նշել է, որ զանգի փոխանցումը տեղի է ունեցել Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի  եւ Հայկական առաքելական եկեղեցու Ուկրաինական թեմի ղեկավար եպիսկոպոս Մարկոս Հովհաննիսյանի օրհնությամբ:

«Մարիամ Աստվածածնի եկեղեցուն հին զանգը որպես նվեր փոխանցելու նախաձեռնությանը արձագանքեցին Պետրոսյան եւ Մկրտչյան ընտանիքները», -պատմել է Մկրտչյանը:

ինչպես արդեն հաղորդվել է, անցյալ տարվա օգոստոսից ապրիլյան ռազմագործողությունների ընթացքում  զոհվածների 40 ընտանիքներ հումանիտար օգնություն են ստանում Ուկրաինայի հայերի միությունից:

Категория: Новости | Просмотров: 163 |