logo
Главная » 2018 » Август » 14 » Ախթալայի եկեղեցում ղողանջել է ուկրաինահայ բարերարների նվիրած զանգը
13:48
Ախթալայի եկեղեցում ղողանջել է ուկրաինահայ բարերարների նվիրած զանգը

Լոռու մարզի Ախթալա քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցում, օգոստոսի 12-ին, երկարամյա դադարից հետո՝ զանգը ղողանջել է:

Ինչպես հաղորդում է AnalitikaUA.net կայքը, այս մասին տեղեկացրել է Տեր Հեթում քահանա Թարվերդյանը:

Քահանան օրն անվանել է պատմական և շնորհակալություն է հայտնել Պետրոսյան և Մկրտչյան ընտանիքներին, ինչպես նաև Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանին և նրա տեղակալ Դավիթ Մկրտչյանին:

Ուկրաինահայ մեկենասները 2017 թվականի աշնանը Լոռու մարզի Ախթալա քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցուն նվիրել են հնագույն զանգ:

Ուկրաինայի հայերի միությունը ակտիվ աշխատանքներ է իրականացնում ազգային պատմական արժեքների տարածման ուղղությամբ:

Категория: Новости | Просмотров: 153 |