logo
Главная » 2020 » Март » 20 » Արտեմ Աֆյանը նշանակել է Ուկրաինայի վարչապետի խորհրդական
14:37
Արտեմ Աֆյանը նշանակել է Ուկրաինայի վարչապետի խորհրդական

Արտեմ Աֆյանը նշանակվել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի թվային տնտեսության հարցերով արտահաստիքային խորհրդական, հաղորդում է AnalitikaUA.net-ը:

«Juscutum փաստաբանական միավորման գործընկեր Արտեմ Աֆյանը դարձել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի խորհրդականը», - հայտնում է կայքը:

Արտեմ Աֆյանը կլինի վարչապետի՝ թվային տնտեսության (հիմնականում վերաբերում է վիրտուալ ակտիվներին՝ կրիպտոարժույթներին)  հարցերով խորհրդականը:

«Ես դարձել եմ վարչապետի խորհրդականը: Սակայն դրանով պաշտոնյա չեմ դարձել: Ես գիտեմ, թե ինչպես առանձին հարցերով ռեգուլյատոր ակտեր գրել, ես գիտելիքներ ունեմ, թե ինչպես դա արվում այլ երկրներում եւ պատրաստ եմ այդ գիտելիքները կիրառել Ուկրաինայում», - իր նշանակումը մեկնաբանել է Աֆյանը:

Օրերս հայտնի դարձավ, որ Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մակարյանը դարձել է Ուկրաինայի վերաինտեգրման հարցերով նախարարի տեղակալ:

Категория: Новости | Просмотров: 102 |