logo
Главная » 2019 » Февраль » 25 » Արքեպիսկոպոս Կլաուդիո Գուջերոտի. միշտ դրական հույզերով եմ հիշում Հայաստանն ու հայերին
17:38
Արքեպիսկոպոս Կլաուդիո Գուջերոտի. միշտ դրական հույզերով եմ հիշում Հայաստանն ու հայերին

Ուկրաինայի Հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանը Ուկրաինայի Առաքելական Նվիրապետությունում հանդիպել է Կիեւում գտնվող ավստրալացի հայտնի խոսնակ եւ գրող Նիկ Վույչիչի եւ Ուկրաինայում Վատիկանի դեսպան, արքեպիսկոպոս Կլաուդիո Գուջերոտիի հետ։

Ինչպես տեղեկացնում է AnalitikaUA.net-ը, Վույչիչի հետ հանդիպմանը հայ համայնքի ղեկավարը պատմել է հետազոտական աշխատանքների, ինչպես նաեւ Ուկրաինայում հայկական եկեղեցիների կառուցման եւ վերանորոգման մասին։

Առաքելական Նվիրապետություն այցելության շրջանակում տեղի ունեցավ Ուկրաինայի Հայերի միության ղեկավարի հանդիպումն Ուկրաինայում Վատիկանի դեսպան, արքեպիսկոպոս Կլաուդիո Գուջերոտիի հետ։

Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ մտքերի փոխանակություն երկկողմանի փոխգործակցության մասին։

Շատվորյանը ներկայացրեց կազմակերպության գործունեությունը պատմամշակութային ժառանգության պահպանման, բարեգործության եւ միջազգային համագործակցության ոլորտներում, որոնք առաջնահերթ ուղղություններ են։

Նորին Սրբություն Կլաուդիո Գուջերոտին պատմեց  Հայ Առաքելական եկեղեցու, Հայ Կաթոլիկ եկեղեցու Մխիթարյան միաբանության հետ փոխհարաբերությունների եւ այն մասին, որ եղել է Սուրբ Աթոռի դեսպանը Հայաստանում։ Գուջերոտին միշտ դրական հույզերով է հիշում Հայաստանն ու հայերին։ Զրուցակիցները նաեւ անդրադարձել են Ուկրաինայի եւ Հայաստանի իրավիճակին։

Категория: Новости | Просмотров: 100 |