logo
Главная » 2020 » Февраль » 7 » Անդրկարպատներում մեկնարկել է Ուկրաինայի Հայերի միության ձմեռային 2020 ճամբարը
14:17
Անդրկարպատներում մեկնարկել է Ուկրաինայի Հայերի միության ձմեռային 2020 ճամբարը

Ուկրաինայի հայ երիտասարդների միության ձմեռային ճամբարը - ARMYOUTHCAMP2020-ը մեկնարկեց Ժդենիևո լեռնային հանգստավայրում, հայտնում է AnalitikaUA.net-ը։

Ավանդույթի համաձայն, ճամբարականներին բավական ծավալուն ծրագիր է սպասվում:

Ըստ Ուկրաինայի հայերի միության, երիտասարդությունը 8 օր կանցկացնի Անդրկարպատներում, որտեղ նրանք կարող են շփվել Ուկրաինայի և Հայաստանի հայտնի գործիչների հետ, կատարելագործել հմտությունները համայնքային արդյունավետ աշխատանքի, տարբեր ծրագրերի կազմակերպման, այլ կազմակերպությունների հետ համագործակցության ոլորտներում:

Ուկրաինայի հայ երիտասարդների միության ձմեռային ճամբարը նախագիծ է այն երիտասարդների համար, ովքեր ցանկանում են իրենց տեղը զբաղեցնել երկրի հայ համայնքի զարգացման գործում:

Ինչպես հայտնի է, Ուկրաինայի Հայերի միությունն ակտիվորեն մասնակցում է հայ երիտասարդության կյանքին: Միության նախագահ Վիլեն Շատվորյանը հատուկ ուշադրություն է դարձնում երիտասարդական ծրագրերին եւ սպորտային միջոցառումներին՝ կանոնավոր կերպով հանգիստ կազմակերպելով նրանց համար: Ամառային եւ ձմեռային ճամբարներն անցկացվում են երկրի գեղեցիկ հանգստավայրերում:

Категория: Новости | Просмотров: 77 |