logo
Главная » 2018 » Март » 16 » Ամենայն Հայոց կաթողիկոսը Կիեւում պարգևատրվել է Ուկրանիայի հայերի միության «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով
17:47
Ամենայն Հայոց կաթողիկոսը Կիեւում պարգևատրվել է Ուկրանիայի հայերի միության «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, ով հայրապետական այցով  գտնվում է Ուկրաինայում, պարգևատրվել է Ուկրաինայի հայերի միության «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով: Այս մասին հայտնում է AnalitikaUA.net-ը:

Մարտի 16-ին Կիեւում տեղի ունեցած Ուկրաինայի հայերի միության համաժողովում տեղի է ունեցել Գարեգին 2-րդին պարգեւատրելու հանդիսավոր արարողությունը: Ուկրաինայի հայերի միության Գրիգոր Լուսավորչի շքանշանը հանձնել է միության նախագահ Վիլեն Շատվորյանը:

Հիշեցնենք, որ մարտի 16-ին Hyatt Regency Kyiv հյուրանոցի մամուլի սրահում տեղի է ունեցել Ուկրաինայի հայերի միության 2018-ի առաջին եռամսյակային համաժողովը:

Վիլեն Շատվորյանը նաև Ուկրաինայի հայերի միության «Սփյուռքի ակտիվ գործիչ» շքանշանով պարգևատրել է Կիևի միջազգային համալսարանի հիմնադիր և նախագահ Խաչատուր Խաչատուրյանին, ինչպես նաև WBA վարկածով բռնցքամարևտի աշխարհի չեմպիոն Արտյոմ Դալաքյանին:

Միջոցառումներին մասնակցել են նաեւ ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչը, Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը, Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, շրջանային հայկական համայնքների ղեկավարներ, ականավոր հասարակական գործիչներ:

Категория: Новости | Просмотров: 199 |